«Հունիսից ՊՊԾ գունդն այլևս չի լինելու, փոխարենը կգործի Սորոսի գվարդիան».Նարեկ Մալյան

«Ուզում եմ անդրադառնալ թեմային, թե ապրիլ ամսից ոստիկանների աշխատավարձն իբր բարձրացնում է։ Եթե նկատել եք, աշխատավարձի բարձրացման վերաբերյալ իշխանությունների տարածած լուրը, հիմնականում, վերաբերում է Պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցներին։ Քանի-որ նշվում է, թե աշխատավարձը բարձրացվելու է ապրիլի 1-ից, ապա սա կարելի է համարել ապրիլմեկյան կատակ, խաբեբայություն, որովհետև ընդամենը երկու ամիս անց՝ հունիսից, ՊՊԾ գունդ, որպես այդպիսին, չի լինելու։ Փոխարենը կլինի Սորոսի գվարդիա, -այսօր ուղիղ միացման ընթացքում հայտնում է «Վետո» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ու հավելում,-ստացվում է, որ այն մարդիկ, ում աշխատավարձն ապրիլի 1-ից բարձրացվում է, հունիսից գործազուրկ են դառնալու, այսինքն, նրանց աշխատավարձն, այսպես ասած, բարձրացվում է ընդամենը երկու ամսով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Թողնել մեկնաբանություն