Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին

Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ բարձր դատարան ներկայացված դիմումների մասով որոշումները, հակասահմանադրական ճանաչվեց քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը, հավելելով որ քրեական օրենսգրքում 300.1 հոդված գոյություն չունի, հետևաբար, չկա նաև մեղադրանք, որը կարող է առաջադրվել Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու նկատմամբ։

Թողնել մեկնաբանություն