Դեպի Տիգրանաշեն տանող ճանապարահատվածների ողջ երկայնքով պաշտպանական նոր կառույցներ են փորվել

Արարատի վարչական տարածքում տեղակայված Տիգրանաշեն բնակավայրի՝ ադրբեջանական կողմին հանձնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը կրկին ակտիվ քննարկման փուլում են:

Պարզելու համար՝ ի՞նչ է կատարվում համայնքում, «Փաստարկ» լրատվականը կապ հաստատեց Պարույր Սևակ, համատեղությամբ նաև՝ Տիգրանաշեն համայնքների ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանի հետ, ով լրատվամիջոցի հետ զրույցի ընթացքում հերքեց անհանգստության պատճառ հանդիսոցող բոլոր տեսակի լուրերը` հավաստիացնելով, թե Տիգրանաշենում կյանքը բնականոն ընթացքի մեջ է, իսկ այն ադրբջանական կողմին հանձնելու վերաբերյալ լուրերը որևէ աղերս չունեն իրականություն հետ. «Առաջին անգամ Ձեզնից եմ լսում այդ մասին: Համայնքում որևէ խուճապ չկա, այնտեղ ամեն ինչ նորմալ է: Տիգրանաշենն ապրում է իր բնականոն կյանքով: Չեմ հասկանում, թե ովքեր են այդպիսի լուրեր տարածողները և ինչ նպատակ են նրանք հետապնդում»,- «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում ասում է Լյուդվիգ Ստեփանյանը:

Տեղեկացնենք սակայն, որ «Փաստարկ» լրատվականին հասած տեղեկությունների համաձայն, դեպի Տիգրանաշեն տանող ճանապարահատվածների ողջ երկայնքով պաշտպանական նոր կառույցներ են փորվել, իսկ ամենամոտ օրերին այնտեղ որոշակի գործողություններ են նախատեսվում իրականացնել:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն