Էրդողանի որոշմամբ Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ երկիրը դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից: Այս մասին վկայակոչում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հղում տալով որոշումը հրապարակած թուրքական Resmi Gazete պաշտոնաթերթին:

Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային Թուրքիան միացել էր 2011 թվականին:

Երկրի ընտանիքի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զեհրա Զումրութ Սելջուկը թվիթերյան իր միկրոբլոգում այս առիթով գրառում էր կատարել, որտեղ նշել էր, թե թուրքական օրենսդրությունը կպաշտպանի կանանց իրավունքները: Վերջինիս համոզմամբ՝ Թուրքիայի օրենսդրական համակարգը այնքան դինամիկ և ուժեղ է, որ կկարողանա ըստ անհրաժեշտության նոր կարգավորումներ իրականացնել:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն