Հայաստանի դպրոցներում աշակերտներին պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութեր են ցուցադրում (տեսանյութ)

Հայաստանի դպրոցներում աշակերտներին պոռնկագրական բնույթի տեսանյութեր են ցուցադրում: Երևույթը հատկապես տարածված է միջին դասարաններում սովորող դպրոցահասակ աշակերտների շրջանում:

Այս մասին ահազանգում է «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ-ի նախագահ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը:

Վերջնս դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներին հորդորում է նմանօրինակ դեպքեր բացահայտելու պարագայում, կապ հաստատել իր կամ «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ-ի  ֆեյսբուքյան էջին՝ տրամադրելով ձեռքի տակ եղած նյութերը, դպրոցի տվյալները, ո՞ր դասարանում,  ո՞ր դասաժամին է այն ցուցադրվել և ո՞ր ուսուցչի կողմից: Գաղտնիությունը երաշխավորվում է:

Հիշեցնենք, որ  ավելի վաղ «Փաստարկ» լրատվականն ահազանգ էր հնչեցրել այն մասին, որ 10.03.2021 թվականին Նուբարաշեն վարչական շրջանի N175 դպրոցի 7բ դասարանում  Խաչիկյան ազգանվամբ ֆիզիկայի ուսուցիչը աշակերտներին, բացատրելով նյութի ծավալ, խտություն հասկացությունները և ներկայացնելով Արքիմեդի հայտնի օրինակը, դասարանում ցուցադրել է ակնհայտ պոռնկագրական բովանդակությամբ տեսանյութ:

Դեպքի առնչությամբ  ՀՀ Ոստիկանության անչափահասների բաժանմունքից վերոհիշյալ դպրոց են այցելել ոստիկաններ, ովքեր փորձել են պարզել տվյալ տեսանյութի ցուցադրման դրդապատճառը, բացահայտել այն ցուցադրող  անձին, հարցաքննել են  դպրոցում աշխատող ուսուցիչներին, ինչպես նաև՝ աշակերտներին ու նրանց ծնողներին։

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 166 հոդվածի. Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը. 1. Տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն` պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: 3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք` 1) կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ, 2) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: 263 Հոդվածի. Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը 1. Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 2. Համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: 3. Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:

Մանրամասները՝ տեսանութում

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն