Հայկական կողմն ականազերծում է իրականացնում Խնձորեսկից մինչև Կապան

Նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրի կետերից մեկը, որը ենթադրում է ճանապարհների ապաշրջափակում, մտել է ակտիվ փուլ։

«Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ Խնձորեսկից մինչև Կապան ընկած տարածքներում ՀՀ իշխանությունների հրահանգով, հայկական կողմն  ականապատված  տարածքների ականազերծում է իրականացնում։ Աշխատանքները հատկապես ինտենսիվ են վերջին երկու օրվա ընթացքում։

 

Ընդհանրապես ականազերծում իրականացվում է կամ ականապատ դաշտը պայթեցնելով, կամ հատ-հատ բոլոր ականները հանելով։

Սյունիքի սահմանների մոտ պայթյուններ չեն հնչում, ականները հեռացվում են հատ-հատ։ Թե որքան կտևի այս աշխատանքը, արդյո՞ք կշտապեցնեն մեր սակրավորներին,  կամ արդյո՞ք սա հղի չէ հայ սակրավորների կյանքի համար վտանգներով, սրանք  հարցեր են, որոնց  պատասխանը մեր աղբյուրը դժվարացավ հստակեցնել։

Ստացվում է, որ ստորագրած համաձայնագրի` գերիների վերադարձին վերաբերվող կետը չիրականացրած, հայկական կողմն անցել է հաջորդ կետին` ճանապարհների ապաշրջափակման իրականացմանը։

Հիշեցնենք, որ տարածված լուրերի համաձայն, անգլիական The HALO Trust ընկերությունը թշնամուն էր հանձնել Արցախի ականապատված տարածքների քարտեզը։ Հայաստանի պարագայում, թշնամին քարտեզ ձեռք բերելու կարիք, փաստորեն, չունի, քանի-որ ականապատված դաշտերը «մաքրում» են հայկական կողմի սակրավորները օրվա իշխանությունների գիտությամբ և անմիջական հրահանգով։

Ստացվում է, որ մենք ինքներս, մեր ձեռքով, մաքրում ենք թշնամու ճանապարհը և ցանկանում, որ նա չներխուժի՞ հայկական հող`  Հայոց Սյունիք։

Ի վերջո, արդյո՞ք ստորագրած դավաճանական փաստաթղթի վերջին կետի իրականացման հապճեպությունը կապված չէ արտահերթ ընտրությունների նշանակման հետ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն