(011) 51 81 19 հեռախոսահամարից ծնողներին անհանգստացնում են. ահազանգում են զոհված զինվորների ծնողները

«Փաստարկ» լրատվականին են դիմել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների ծնողներ և բողոք են ներկայացրել։

Նրանք մասնավորապես բողոքել են, որ իրենց զանգահարում են (011) 51 81 19 հեռախոսահամարից ու հրավիրում «վարչապետի առանձնատուն»` մասնակցելու ապրիլի 7-ին կայանալիք կանանց միամսյակին նվիրված տոնախմբությանը։

Զոհված տղաների ծնողները հայտնում են, որ հրավերից խիստ վիրավորված են, իսկ իրենց տղաների զոհվելու մեջ մեղավոր մարդկանց հետ հաց կիսել չեն ցանկանում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն