102 տարեկանում մահացել է Քիրք Դուգլասի կինը

102 տարեկանում մահացել է Քիրք Դուգլասի ՝ Էնն Դուգլասը` Բևերլի Հիլզի իր տանը։ Նրանք միասին ապրել են 66 տարի։ Նրանց ամուսնությունից ծնվել են Փիթերը և Էրիկը։

-Էննը խորթ մորից ավելին էր և երբեք չար չէր։ Նա մեզ բոլորիս ստիպեց դրսևորվել միայն լավ կողմերով։ Հայրս, առանց Էննի աջակցության և համագործակցության, չէր կարող իր լավագույնն ի հայտ բերել,- ասել է 76-ամյա դերասան Մայքլ Դուգլասը։

Քիրքը և Էննը հանդիպել են նկարահանման հրապարակում 1953թ։ Այդ ժամանակ արդեն Մայքլը բաժանված էր իր առաջին կնոջից՝ Դիաննայից։

Էննը և Քիրքը ամուսնացան Լաս Վեգասում 1954թ։ 2004թ իրենց ամուսնության 50-ամյակի կապակցությամբ ևս մեկ անգամ ամուսնական ծիսակատարություն կազմակերպեցին։

Էնն Դուգլասը հայտնի է իր բարեգործական գործունեությամբ, մասնակցել է հիվանդանոցների բացմանը և ԱՄն-ի Center Theater Group թատերական ընկերության խորհրդի անդամ էր։

Քիրք Դուգլասը վախճանվել է 2020 թվականին 104 տարեկանում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն