103 տարեկան Ադրբեջանը բազմադարյա Հայոց Հողում զբաղված է «վանդալիզմով»

Ադրբեջանի զինված ուժերի օրը Հայոց Հադրութում տեղադրվել է «Երկաթե բռունցք» կոչվող հուշարձանը։ Հուշարձանի հետևի ֆոնին պատկերված է ինչ-որ քարտեզ, որտեղ ինչ-որ մի գիծ հիշեցնում է Հայկական Կովսականը Հայկական Մեղրիով Հայկական Նախիջևանին կապող պատկեր։ Այստեղ հասկանալի չէ, թե ինչ կապ ունի այս քարտեզը Ադրբեջանի հետ ընդհանրապես։ Սա քաղաքական միջազգային մանիպուլյացիայի ու խաբեության վառ և պարզունակ դրսևորում է։

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ամենախորը արմատները հասնում են մինչև 1918 թվական, իսկ նրա զինված ուժերը հիմնադրվել են 1991 թվականին։ Զորակոչային տարիքն այս երկրում 18 տարեկանն է։ Բանակի ակտիվ անձնակազմը կազմում է 126.400 հոգի, իսկ պահեստայինը` 300.000:

Կարելի է ենթադրել, որ բռունցք տեղադրելով ադրբեջանցիներն ի նկատի են ունեցել ուժ և միասնություն։ Բայց թե ինչ կապ ունի այն ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱԴՐՈՒԹ քաղաքի հետ, միայն հիվանդ երևակայությունը կարող է բացատրել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն