600.000 եվրո` Էրդողանի մերժած Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում վավերացնելու համար

2019 թվականի ապրիլին, ՀՀ-ում սկսել են ակտիվորեն աշխատել՝ Հայաստանում «Կանանց` ընտանեկան բռնության դեմ» կամ, որ ավելի հայտնի է՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ։ Եվ, թեև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է այս կոնվենցիայի վավերացմանը (այդ մասին են փաստում քաղաքացիների կողմից թողած, ավելի քան, 100. 000 ստորագրությունները) և այն գնահատում է որպես ազգակործան ու պղծություններ սերմանող միջոց, Հայաստանի օրվա իշխանությունները գաղտնի կերպով շարունակում են առաջ տանել իրենց վրա դրված այս պարտավորությունը։

Ո՞վ կամ ովքե՞ր են նրանց վրա դրել այդ պարտավորությունը։

Անշուշտ, Փաշինյանն ու իր թիմակիցներն այս դեպքում նույնպես մեղքը բարդում են «նախկինների» վրա։ Սակայն, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի թիմը՝ 2019 թվականին և, որ ավելի անընդունելի է, դրա համար Եվրոպայի Խորհրդից ստացել է ո´չ ավել, ո´չ պակաս՝ 600. 000 եվրո գումար։

Այսպես, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը Եվրոպայի Խորհրդից 600.000 եվրո դրամաշնորհ է ստացել և պարտավորվել Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը։

Փաստորեն, ստացվում է, որ մինչև դրամաշնորհային ծրագրի իրականացման ավարտը մնացել է մոտ 4 ամիս։ Հետևաբար, կարող ենք եզրակացնել, որ պղծություն քարոզող կոնվենցիայի ընդունման ուղղությամբ տարվող հիմնական աշխատանքներն ավարտվել են և մնում է անցկացնել միայն դրա վավերացման գործընթացը, ճիշտ այնպես, ինչպես արվեց Լանզարոտեի կոնվենցիայի պարագայում՝ հայ հանրությունից թաքուն, գաղտնի պայմաններում։

Անշուշտ, ինչպես տխրահռչակ Լանզարոտեի, այնպես նաև՝ պղծություններ քարոզող Ստամբուլյան կոնվենցիան, առաջին հերթին պետք է Սահմանադրական ճանաչում ստանա, ինչը կարող է տեղի ունենալ միայն Բարձրագույն` Սահմանադրական Դատարանի կողմից։ Սակայն, ակնհայտ է, որ այս կոնվենցիան հստակորեն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Հետևաբար, Հայաստանում 600. 000 եվրոյի գումարի դիմաց դրա վավերացումը պետք է գնահատվի որպես կոռուպցիայի և պետական դավաճանության դասական օրինակ։

Վերջում հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ Թուրքիան մերժեց վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան` հայտարարելով, որ կանանց բռնությունից պաշտպանելու համար տեղական օրենքները լիովին բավարար են:

Հետաքրքիր կլինի տեսնել, թե հայ ազգի համար անընդունելի այս կոնվենցիան ինչպե՞ս է վավերացվելու` արտահերթ ընտրություններ կազմակերպելու պարագայում։

Դրամաշնորհի հղումը ստորև՝

https://www.coe.int/en/web/yerevan/preventing-and-combating-violence-against-women-and-domestic-violence-in-armenia-2019-2021-?fbclid=IwAR2KwN-ALCXLjotwXSvNb2nlFIi2ynjED1hvr4jgyBpdu57KL3TqP_a0oT0

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն