Աբբասը պահանջ է ներկայացրել Միացյալ Նահանգներին. The Jerusalem Post

Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը J Street-ի շրջանակներում խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, թե Բայդենի վարչակազմը պետք է չեղարկի որոշումը Պաղեստինի ազատագրում կազմակերպությունը ահաբեկչական ճանաչելու վերաբերյալ։ Ի դեպ,այս որոշումը ընդունվել է 1987թվականին։Այդ մասին տեղեկացնում է The Jerusalem Post հրատարակությունը։

Աբբասը այս հայտարարությունն արել է Վաշինգտոնի և Ռամալահի միջև կապերը վերականգնելու մասին իր ելույթում։

-Մենք ջանում ենք ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնել և ամրապնդել,- հայտարարել է Պաղեստինի առաջնորդը։

Աբբասը երկկողմ հարաբերությունների չեղարկումը պայմանավորել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններով, իսկ այժմ ջանք է գործադրում մաքուր էջից սկսել այն՝ Բայդենի վարչակազմի օրոք։Երկկողմ հարաբերությունների վերականգնումը ենթադրում է խոչընդոտների վերացում, որոնց շարքում կարևոր է Պաղեստինի ազատագրում կազմակերպությունը ահաբեկչական ճանաչելու վերաբերյալ որոշման չեղարկումը։

Պաղեստինի Ինքնավարության ներկայացուցիչը հորդորել է J Street-ին՝ Բայդենի վարչակազմի և ԱՄՆ-ի Կոնգրեսի վրա ներազդել և չեղարկել այն բոլոր օրենքները, որոնք խոչընդոտում են պաղեստինա-ամերիկյան հարաբերություններին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն