Ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած արցախցուն ռուսական կողմն առաջիկա ժամերին հանձնելու է Արցախի իրավապահներին. ՄԻՊ

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։

Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում», — հայտնել է Ստեփանյանը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն