Ադրբեջանցիները կանգնեցնել են մեքենան, հարվածել մեքենային, վիրավորել ու վախեցրել ուղևորներին

Զինված ադրբեջանցիները կանգնեցրել են Գորիսի բնակչի մեքենան. Այս մասին հայտնել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը։ Այս մասին հայտնում է @military_arm տելեգրամյան ալիքը:

«Ադրբեջանցիները կանգնեցրել են մեքենան, հարվածել մեքենային, վիրավորել ուղևորներին, բացել են դուռը, որպեսզի նրանց դուրս բերեն մեքենայից, սակայն ռուս խաղաղապահները ժամանակին հասել են օգնության»,- ասել է Քոչարյանը։

Նա հավելել է, որ մեքենայում մի քանի տղամարդ է եղել։ Վարորդն ու ուղևորները վախեցել են, քանի որ ադրբեջանցիները զինված են եղել և պահել իրենց խիստ ագրեսիվ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն