Ադրբեջանի «ախորժակը ուտելուց է բացվել». Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանազատման աշխատանքները չեն ավարտվել

Բաքուն հույս ունի, որ ամառային ամիսներին կակտիվացնի ադրբեջանա-ռուսական սահմանազատման աշխատանքները Մոսկվայի հետ,- հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

— Ադրբեջանա-ռուսական սահմանազատման աշխատանքները շարունակվում են։ Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ անցյալ տարի ամառային ամիսներին որոշ ուղղություններում մենք հետաձգեցինք աշխատանքները․ այս տարի մենք կբարձրացնենք ակտիվությունը,- ասել է Խալաֆովը։

Ավելի վաղ՝ կողմերը հայտարարել են, թե ռուս-ադրբեջանական պետական սահմանում վիճահարույց հարցեր չեն մնացել։ Երկուստեք խորհրդարանները վավերացրել են սահմանային հարցերով համաձայնագիրը։

Սահմանազատման հարցերով ռուս-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու դրույթը ստորագրվել է 2013 թ մայիսին Մոսկվայում։ Համատեղ հանձնաժողովը մասնավորապես կազմակերպում է օդալուսանկարահանում, երկրաբաշխական և քարտեզագրման աշխատանքներ և դրանց վերահսկողություն։ Բացի այդ՝ փաստաթուղթը որոշակիացնում է սահմանային նշանները, աշխարհագրական անունների ճիշտ արտասանությունը երկու լեզուներում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն