Ադրբեջանում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկչյանի նկատմամբ սկսվել է դատական պրոցես

Ադրբեջանում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկչյանի նկատմամբ սկսվել է դատական պրոցես,- հայտնում է t.me/reartsakh տելեգրամ ալիքը։

Նա Հայաստան է եկել Լիբանանից` որպես կամավոր Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցելու համար, և գերեվարվել է։ Ադրբեջանական կողմը մեղադրում է նրան որպես վարձկան պատերազմին մասնակցելու մեջ, իբրև Վիգենը դրա համար ստացել է $2500։

Բաքուն «չի տեսնում» Արցախի` իր կողմից գրաված տարածքներում վխտացող Մերձավոր Արևելքից եկած վարձկաններին, սակայն վարձկան է համարում հայրենասեր սփյուռքահային։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն