Ադրբեջանը և Թուրքիան հունիսի 15-ին ստորագրեցին միութենական հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը

Արարողությունը կայացել է Արցախի` մեծությամբ երկրորդ քաղաքում Շուշիում, որն անցած աշնանը ստորագրությամբ հանձնվեց Ադրբեջանին։

Իլհամ Ալիևի խոսքով՝ Շուշիի հռչակագրում արտացոլված են հետագա համագործակցության ուղղությունները։ Այդ մասին նա հայտարարել է Էրդողանի հետ կայացած մամուլի ասուլիսում։ Որոշակիացվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև համատեղ պաշտպանության և փոխադարձ ռազմական օգնության հարցերը։

Ադրբեջանցի մեկնաբանները նշում են , որ փաստաթուղթը հետապնդում է ռազմավարական նպատակ՝ երկխոսություն և համագործակցություն տարածաշրջանում։ Խոսքը Թուրքիայի դերի ուժեղացման և պատասխանատվության մասին է Արցախյան հակամարտության կարգավորման գոտում ՝կենսագործունեության և իրավիճակի կայունացման մեխանիզմների իմաստներով։

Էրդողանը և Ալիևը համաձայնության են եկել գլխավորի մասին․ վերջապես որոշակիացվել են երկու պետությունների միութենական հարաբերությունների որակական վերափոխման քաղաքական և իրավական շրջանակները։ Այդ մասին տեղեկացվում է Haqqin տեղեկատվական և վերլուծական կայքէջը:

Սակայն, միևնույն ժամանակ, երկու երկրների նախագահները պատշաճ ուշադրությամբ և պատասխանատվությամբ են վերաբերվում Արցախում ռուսական զորքերի խաղաղապահ զորախմբի առաքելությանը: Նրանք բացահայտ հայտարարում են, որ աջակցում են Աղդամում տեղակայված ռուս խաղաղապահների և թուրքական ռազմական անձնակազմի փոխգործակցությանը:

«Ավելին, հենց ռուս-թուրքական համատիրությունն է, որ ամուր հիմք կդառնա խաղաղ նախաձեռնությունների զարգացման և ադրբեջանցի և հայ ժողովուրդների ապագա համակեցության համար: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ակտիվ ռազմական համագործակցությունը, որն ամեն օր ընդլայնվում է, երաշխիք է այն ռևանշիստական ուժերի վերջնական համահարթեցման համար, որոնք մտադիր են վերանայել Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ստատուս քվոն »,- նշում է թերթը:

Ըստ ամենայնի, «համատիրություն» նշանակում է զինադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոն, որը սկսել է աշխատանքը հունվարի 30-ին Աղդամի շրջանում։

Էրդողանն ու Ալիևն իրենց համատեղ հայտարարության մեջ շեշտում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններն ուղղված չեն երրորդ պետությունների շահերի և անվտանգության դեմ: Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական-ռազմավարական դաշնակցային հարաբերությունները տարածվում են միայն ահաբեկչության դեմ պայքարի, դրանց բոլոր ձևերի ու դրսևորումների, զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ, կազմակերպված հանցավորության, փողերի լվացման, թմրանյութերի վաճառքի, թրաֆիքինգի, ապօրինի միգրացիայի ոլորտներում, ինչը նպաստում է տարածաշրջանային կայունության և միջազգային անվտանգության համակարգի ամրապնդմանը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն