Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել 2 հայ զինծառայողներին

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ հայ 2 զինծառայողները` Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը, ձերբակալվել են և ներգրավվել իբրև մեղադրյալ` ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման մեղադրանքներով։
Կրկնեմ ևս մեկ անգամ, որ Հարութը փորձառու վարորդ է և տեղանքին լավ ծանոթ: Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանք է այս ամենը:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն