Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն զենք գնել Թուրքիայից

Ադրբեջանը 2021 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Թուրքիայից գնել է 117,3 միլիոն դոլարի զենք։ Այդ մասին տեղեկացնում է թուրքական Անադոլու գործակալությունը՝ վկայաբերելով Թուրքիայի առևտրի նախարարության տվյալները։

Իսկ Թուրքիայի առևտրի նախարարության և նույն երկրի պաշտպանական արդյունաբերության տվյաներով՝ օդագնացության արտադրանքի արտահանման ծավալները 47,7 տոկոսով գերազանցում են անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի արտահանմանը։ Այս տվյալները վերաբերում են Ադրբեջանին։

Եվ ըստ որում՝ Թուրքիայից հիմնական գնորդը եղել է ԱՄՆ-ն՝ 386,113 միլիոն դոլարի չափով։ Այսինքն՝ ռազմական ոլորտում ԱՄՆ-Թուրքիա համագործակցության աճը կազմել է 56 տոկոս։

Իսկ Ադրբեջանի նույնօրինակ ցուցանիշը աճել է 13,3 անգամ։ Այդուհետ՝ հերթագայում են Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 90,259 միլիոն դոլար, Բանգլադեշը՝ 57,827 միլիոն դոլար և Գերմանիան՝ 50,014 միլիոն դոլար։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն