Աֆղանստանում մնացել է Վրաստանի 14 քաղաքացի։ 8 քաղաքացի արդեն տարհանվել է։

Վրաստանի Եվս երկու քաղաքացու հաջողվել է լքել Աֆղանստանը։ Ներկա պահին նրանգ գտնվում են Գերմանիայում։

«Շուտով մենք կլինենք, տանը։ Մեզ այնտեղից Գերմանիան հանեց։ Սկզբում մեզ տեղափոխեցին Տաշկենտ, ապա, քաղաքացիական ինքնաթիռով, Գերմանիա։ Արդեն երկու տոմս ունենք, որով թռչելու ենք Վրաստան»,- ասել է Ջակելիձեն։

Ավելի վաղ, հունգարական ինքնաթիռով Աֆղանստանից Վրաստան է տեղափոխվել Վրաստանի ևս 6 քաղաքացի:

Համաձայն վրացական ԱԳՆ-ի` Աֆղանստանում դեռևս մնացել է Վրաստանի 14 քաղաքացի։ Նրանց տարհանման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն