Այսօր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ մարզպետարաններ գրություն է ուղարկել այն մասին, որ « ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են պարսկերենի, վրացերենի, թուրքերենի, ադրբեջաներենի առարկայական ծրագրերը, և հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցումը կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարվանից»:
Ընդ որում, Անդրեասյանը դպրոցները բաժանել է երկու խմբի. դպրոցներ որտեղ կա մեծ ցանկություն և մասնագետ այդ լեզուներն ուսուցանելու համար, և դպրոցներ, որտեղ ցանկությունը մեծ է, բայց չունեն մասնագետ։
Մեր թշնամիների լեզուների ուսուցումն ակտիվորեն իրականացնելու գործում հատկապես աչքի է ընկել Կոտայիք մարզը։
Երևանի դպրոցների շրջանում հայտնաբերվել է անթաքույց սեր թուրքերեն լեզվի նկատմամբ, ինչը հավանաբար Հայոց Մեծ Ցեղասպանության ցավից ու Ցեղասպանության ճանաչման պահանջից է ծնվել։
Իսկ օրինակ Գեղարքունիքի մարզում գերադասել են սովորել 2 տարի առաջ 5000-ից ավել հայ սպանած և միայն 100 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանի լեզուն։
Սյունիքի մարզի որոշ դպրոցներ որոշել են դաստիարակել Ալիևի պես «կիրթ ու կառուցողական» ադրբեջաներենի մասնագետների։
Մեր աչքից չվրիպեց այն հանգամանքը, որ նշված մարզերում ԿԳՄՍ-ն որոշել է աշակերտներին սովորեցնել սահմանակից երկրների լեզուն` վստահաբար հույս ունենալով հայ ազգին ձուլել հարևան ազգերի հետ։
«Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ այս լեզուների ուսուցումը պարտադիր չէ։