Ալեն Սիմոնյանը երգիչ Հայկոյի հետ «այդքան էլ չի շփվել»

Երեկ հայտնի դարձավ, որ երգիչ, երգահան Հայկոն վարակվել է կորոնավիրուսով, տնային պայմաններում բուժում ստացել, ապա թոքերի 80 տոկոս ախտահարմամբ տեղափոխվել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։ Ավելի վաղ տեղեկություններ էինք փոխանցել երգչի` մեզ հայտնի առողջական վիճակի մասին։
Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է երգիչ Հայկոյին, ծանոթացել առողջական վիճակին։ Այս լուրը հաստատել է Սիմոնյանի խոսնակ Ծովինար Վարդանյանը։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված անձանց տեսակցություններն արգելված են։ Ներկայումս լուրեր կան, որ վերակենդանացման բաժանմունքներում նույնիսկ հեռախոսով խոսելն է արգելված։

Ստացվում է ԱԺ նախագահն արտոնություն ունի և կարողանում է շրջանցել օրենքն ու հակահամաճարակային կանոնները և մուտք գործել քովիդ-բաժանմունք։

Նկատենք, որ ԱԺ-ն ընդունել էր օրինագիծ, որով կորոնավիրուսով վարակված լինելու մասին իմանալով, մեկ այլ անձի հետ շփվելը, նրան դիտավորյալ վարակելը և ինքնամեկուսացման կանոնները խախտելը ընդհուպ միչև քրեական պատասխանատվության է նախատեսում։ Այսինքն, կորոնավիրուսի հաստատված դեպքի հետ շփումից հետո անձը պետք է ինքնամեկուսանա։ Ճշտելու համար արդյո՞ք Ալեն Սիմոնյանն ինքնամեկուսացած է, կապ հաստատեցիք նրա մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ, ով լսելով հարցը զարմացավ և հարցրեց․
— Ինչո՞ւ պետք է ինքնամեկուսանա։
— Կորոնավիրոսով վարակված անձի հետ է շփվել։
— Վստահ ե՞ք, որ շփվել։
— Հաստատել էինք, որ այցելել է երգիչ Հայկոյին, որն այս պահին բուժում է ստանում կովիդ բաժանմունքում։
— Այո՛, բայց Հայկոյի հետ այդքան էլ չի շփվել, ավելի շատ բժշկի հետ է շփվել, բացի այդ պարոն Սիմոնյանը պատվաստված է և կրել է պաշտպանիչ հագուստ։
Ինչպե՞ս հասկանանք «այդքան էլ չի շփվել» արտահայտությունը։ Շփման ի՞նչ-որ հատված կա՞, որի ընթացքում չեն վարակվում և այդ շեմն անցնելիս նոր վարակվում են։
Ստացվում է, որ կանոնների խախտմաբ քովիդ բաժանմունք մուտք գործել կարելի է, եթե քաղաքացին ունի պաշտպանիչ հագուստ և պատվաստված է։ Պավաստված քաղաքացիներն ինքնամեկուսացման կանոններին չե՞ն ենթարկվում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն