Ալեքսեյ Սանդիկովի կոչը ՀԱՊԿ-ին եւ միջազգային հանրությանը. տեսանյութ

Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

կցանկանայի ռուսերեն ելույթ ունենալ՝ որպես Հայաստանում բնակվող ռուսներին ներկայացնող խորհրդարանական, ինչպես նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ: Այս պահերին ադրբեջանական զինուժը կիրառում է հրետանի եւ ակտիվորեն հրետակոծում ՀԱՊԿ անդամ երկրի՝ Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային դիրքերը:

Հիշեցնում եմ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնական նպատակն է ամրապնդել խաղաղությունը, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, հավաքական հիմունքներով պաշտպանել անդամ պետությունների անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, որոնց ձեռքբերման առաջնահերթությունը անդամ երկրները տալիս են քաղաքական միջոցներին:

Ադրբեջանի իշխանությունների խաղն անպատիժ գործողությունների շարունակությունն է եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ողջ ժամանակահատվածում եւ հատկապես օրակարգում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացակայության վերաբերյալ հայկական եւ ռուսական կողմերի հստակ դիրքորոշումից հետո:

Ցանկանում ենք ընդգծել Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու իրենց Հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը:

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն