Ալիևի քարոզչամեքենան սպառնում է ոչնչացնել ռուս խաղաղապահներին

Ադրբեջանին ակնհայտորեն դուր չի գալիս այն փաստը, որ Ստեփանակերտում Մայիսի 9-ին տեղի կունենա զինվորական շքերթ, որին մասնակցելու են Արցախում տեղաբաշխված ռուս խաղաղապահ ուժերը։

Ահմեդ Շահիդովը՝ Ադրբեջանի մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի տնօրենը, սադրիչ գրություն է թողել թվիթերի իր էջում․

-Խանքենդին, այսինքն՝ Ստեփանակերտը, արդեն հունիսին լիովին կհայտնվի Ադրբեջանի զինուժի հսկողության տակ՝ կամ ուժով, կամ առանց ուժի։ Խաղաղ բնակիչները կարող են մնալ իրենց տներում,-հավելել է Շահիդովը։

Ալիևյան քարոզիչներից մեկ ուրիշի թվիթերում գրվել է․

— Ըստ երևույթին՝ հայ ժողովուրդը և սփյուռքը իրազեկ չեն նոյեբերի 10-ի հայտարարությանը։ Այնտեղ պարզորոշ նշված է, որ Ստեփանակերտը և մյուս քաղաքներն աստիճանաբար կանցնեն Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ։ Չե՞ք հավատում՝հարցրեք Փաշինյանին,- գրել է ժողովրդավարության ներկայացուցիչը։

Մեր կողմից նշենք, որ Փաշինյանին կամ ոմն մեկին հարցնելն իմաստ չունի, քանի որ Կրեմլի էջում սևով սպիտակի վրա գրված է, որ ռուս խաղապահներն Արցախում կմնան 5 տարի։ Հակառակ Ադրբեջանի քարոզիչների պնդման՝ այնտեղ չկա ենթակետ, թե Ստեփանակերտը և մյուս քաղաքները, որոնք գտնվում են հայկական կողմում՝ կանցնեն Ադրբեջանի զինուժի հսկողության տակ,- գրել է հոդվածագիրը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն