Նիկոլ Փաշինյանի կիրթ բարեկամը սկզբում քանդեց Շուշիի շենքերը, այնուհետև վերացրեց Ղազանչեցոց եկեղեցու արձանիկները, ապա` հայկական եկեղեցին վերածեց մզկիթի։ Եվ այս ամենը` Շուշին «դժգույն ու դժբախտ քաղաք» համարող, ՀՀ իշխանությունը զավթած խմբակի ակնդետ անուշադրության ներքո։
Իսկ հիմա` Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին: Հավանաբար սա բխում է «մանկուց Շուշա ասող» որոշ անհատների սրտից։