Ալժիրը հայտարարել է Լիբիայի թրքամետ իշխանությունների աջակցության մասին

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունը հայտարարել է Լիբիայի թրքամետ իշխանությունների՝ բացարձակ աջակցության մասին։ Այդ մասին տեղեկացրել է Daily Sabah թերթը։ Հայտարարությունն արվել է Լիբիայի Նախագահական խորհրդի ղեկավար Մոհամադ Յունես Մենֆիի հետ հանդիպման ժամանակ։ Մենֆին, ինչպես նաև վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան, ով ղեկավարում է ազգային համաձայնության կառավարությունը, մտադիր են մինչև 2021թ տարեվերջ անցկացնել խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որին աջակցում է նաև Ալժիրը։ Լիբիայի Նախագահական խորհուրդը և ազգային միասնության կառավարությունը գտնվում են Տրիպոլիում և օգտվում են Թուրքիայի լայն աջակցությունից։Ալժիրի մասնակցությունը լիբիական կարգավորման գործընթացներում պայմանավորված է աշխարհագրական դիրքով, ընդհանուր սահմանի առկայությամբ, ինչպես նաև Ալժիրում թուրքական ազդեցության ընդլայնմամբ։ Գլխավոր հակառակորդ է համարվում ազգային միասնության կառավարությունից մարշալ Խալիֆա Խաֆթարը և նրա լիբիական ազգային բանակը։ Չնայած խաղաղ կարգավորմանը հավատարիմ լինելու մասին Թուրքիայի հայտարարություններին՝ թուրքական կառավարամետ ԶԼՄ-ները շարունակում են Խաֆթարին համարել «խռովարար»։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն