ԱՄԷ-ի անօդաչու թռչող սարքերն անապատում արհեստական ​​անձրև են առաջացրել (տեսանյութ)

Արաբական Միացյալ Էմիրություններում 50 աստիճան շոգի պայմաններում հնարավոր է եղել առաջացնել արհեստական անձրև, հայտնում է եղանակի կանխատեսման տեղական Storm Center-ը:

«Անձրևը գալիս էր ԱՄԷ-ի Հաթա գյուղից հյուսիս` Հաջարի լեռնաշղթայում `Վադի ալ-Հիլյու, Կալբա Ռոուդ և Խուվալաթ տարածքներում», — ասված է հայտարարության մեջ։

ԱՄԷ-ում ամպերի կուտակումն իրականացվել է Բրիտանական Ռեդինգի համալսարանի գիտնականների հետ համատեղ: Անօդաչու թռչող սարքերն ամպերի մեջ էլեկտրականություն են արձակել ՝ առանց քիմիական միացությունների կիրառման:

Ամռանը ԱՄԷ-ում սովորաբար տեղումներ չեն լինում: Օդերեւութաբանների խոսքերով,  հանգստյան օրերին տեղումները կուժեղանան։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն