ԱՄՆ գիտնականներ. Covid-19-ով հիվանդացած մարդկանց մոտ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը կարող է լինել ցմահ

Մարդիկ, ովքեր ապաքինվել են Covid-19-ից, ձեռք են բերում կորոնավիրուսի նկատմամբ կայուն իմունիտետ, ինչը մի քանի տասնամյակ կարող է պաշտպանել կրկնակի վարակից, նույնիսկ եթե հիվանդությունը մեղմ է ընթացել:

Այս եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականների երկու անկախ ուսումնասիրություններ:

Առաջին հետազոտությունը կատարվել է Սենտ-Լուիսի (Միսսուրի նահանգ) Վաշինգտոնի  համալսարանի իմունոլոգների կողմից։ Հետազոտությունը հրապարակվել է այս շաբաթ Nature ամսագրում։

Երկրորդ հետազոտությունը կատարվել է Նյու Յորքի Ռոքֆելլերի համալսարանի մոլեկուլյար կենսաբանության մասնագետների կողմից։ Այն հրապարակվել է աբստրակտի տեսքով։

Մինչև վերջերս ենթադրվում էր, որ կորոնավիրուսային վարակի նկատմամբ իմունիտետը երկար չի տևի: Գիտնականները նման եզրակացության են եկել բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում, որոնք ցույց էին տվել, որ հիվանդությունից ապաքինված մարդկանց. օրգանիզմում հակամարմինները աստիճանաբար նվազում են։

Փորձագետների մեծ մասը արդյունավետ իմունային պաշտպանության տևողությունը գնահատում է մոտ 1,5-2 տարի, ուստի նոր ուսումնասիրությունների արդյունքները հաճելի անակնկալ էին նրանց համար:

Այնուամենայնիվ, BBC-ի հետ հարցազրույցներում անկախ փորձագետները կոչ են անում լուրերին վերաբերվել զուսպ լավատեսությամբ և ժամանակից շուտ չուրախանալ: Ի վերջո, Covid-19-ով կրկնակի վարակման մի քանի հաստատված դեպքեր արդեն նկարագրված են գիտական ​​գրականության մեջ, և ցմահ իմունիտետ ունենալու թեզն այսօր դեռ տեսական է, թեև` շատ հավանական:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն