ԱՄՆ-ի հետախուզությունը ՉԹՕ-ները համարում է ազգային անվտանգության սպառնալիք

Չճանաչված թռչող օբյեկտները (ՉԹՕ) Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար խնդիրներ են ստեղծում։ Այդ մասին ասվում է հունիսի 25-ին երկրի ազգային հետախուզության հաշվետվության մեջ։

Առաջին հերթին՝ առկա է վտանգ, որ չճանաչված թռչող օբյեկտները կարող են խառնաշփոթ ստեղծել օդային տարածքում և խանգարել օդաչուներին։

«Չճանաչված օդային երևույթները կարող են մարտահրավեր լինել ազգային անվտանգության ոլորտում, եթե նրանք հենահարթակ են՝ հակառակորդի համար տեղեկատվություն հավաքելու համար, կամ էլ՝ կան վկայություններ, որ հակառակորդը մշակել է ճեղքող հեղափոխական տեխնոլոգիա»,- ասվում է փաստաթղթում։

Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային հետախուզությունը ներկայացնում է չճանաչված թռչող օբյեկտների 144 դեպք, որոնց մասին մասնագետները չեն կարողացել մեկնաբանություններ տալ։ Նշվում է, որ այդօրինակ երեւույթների կամ հնարավոր մտադրությունների վերաբերյալ որևէ միանշանակ եզրակացություն չկա, և դրանց ուսումնասիրության համար ավելի շատ ժամանակ և միջոցներ են պահանջվում: Այդուհանդերձ՝ մասնագետներն ընդգծում են, որ մեծ մասամբ այդ օբյեկտները վիժեցրել են ԱՄՆ-ում նախապես ծրագրված կամ այլ կարգի ռազմական գործունեությունները։

Հունիսի 3-ին The New York Times հրատարակությունը վկայաբերել է իշխանությունների հաշվետվությունն այն մասին, որ ԱՄՆ-ի հետախուզությունը չի հաստատել, որ օդային այդ օբյեկտները այլ մոլորակային ծագում ունեն, և որ ծովային օդագնացության օդաչուների կողմից տեսանելի այդ օբյեկտները կարող են պատկանել կամ՝ Ռուսաստանին, կամ՝ Չինաստանին։

Մայիսի վերջին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն շատ լուրջ է վերաբերում իր օդային տարածք ներխուժած ՉԹՕ-ներին և հետաքննում է ամեն մի նմանօրինակ դեպք։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն