ԱՄՆ-ի իշխանություններն ուսումնասիրում են հարկադիր պատվաստման տարբերակները

ԱՄՆ-ի իշխանություններն ուսումնասիրում են հարկադիր պատվաստման տարբերակները։Այս մասին ուրբաթ Fox News հեռուստաալիքի եթերով հայտարարել է հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոշել Վալենսկին։

Հաղորդման մեկնաբանը հետաքրքրվել է, թե կենտրոնի ղեկավարն աջակցո՞ւմ է այն գաղափարին, որ անհրաժեշտ է դաշնային իշխանությունների մակարդակով պարտադրել պատվաստումը։

«Հարցի ուսումնասիրմամբ զբաղվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը»,- հայտարարել է Վալենսկին։ «Ընդհանուր առմամբ, ես պատվաստումների կողմնակից եմ: Բացի այդ՝ մենք ուսումնասիրում ենք այդ միջոցառումները, ես հավելելու ոչինչ չունեմ »,- բացատրել է կենտրոնի ղեկավարը։

Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնը երեքշաբթի հրահանգել է լիովին պատվաստել ամերիկացիներին այն շրջաններում, որտեղ կորոնավիրուսը արագ է տարածվում, բացի այդ՝ պարտադիր է «կրել դիմակներ շենքերում և հասարակական վայրերում»։ Մայիսին միայն կենտրոնի մասնագետները լիովին պատվաստված անձանց կթուլատրեն հիմնականում դիմակ չկրել։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածների 34,9 միլիոն դեպք, մահացել է 612,9 հազար մարդ։ Երկու ցուցիչներով էլ երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն