ԱՄՆ-ի կոնգրեսի զեկույցը․ COVID-ը ստացել են Ուհանի լաբորատորիայում

Covid-19-ը ի հայտ է եկել Ուհանի ինստիտուտի լաբորատորիայում և դա տեղի ունեցել 2019 թվականի սեպտեմբերից առաջ: Նման եզրակացություններ կան զեկույցում, որը հրապարակել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ հանրապետական Մայքլ Մաքկոլը։ Այդ մասին հայտնում է Fox News-ը:

Մաքկոլի զեկույցը պնդում է, որ Ուհանի վիրուսոլոգիայի ինստիտուտում աշխատանքներ էին տարվում  վիրուսների  գենային մոդիֆիկացիայի ուղղությամբ, սակայն ի հայտ են եկել անվտանգության հետ կապված խնդիրներ․ 2019թ ամռանը ինստիտուտը` օդի ախտահանման համակարգի, վտանգավոր թափոնների վերամշակման և օդափոխության համակարգերի մասնագետների փնտրտուքի մեջ էր։

Մենք կարծում ենք` արդեն ժամանակն է հասկանալ, որ ծովամթերքի շուկան վիրուսի ծագման հետ կապ չունի։ Ձեռք բերված ապացույցները հուշում են, որ վիրուսը տարածվել է Ուհանի վիրուսոլոգիայի ինստիտուտից ՝ մինչև սեպտեմբերի 12-ը տեղի ունեցած միջադեպի ժամանակ»,- ասվում է հանրապետականի զեկույցում։

Այդ առնչությամբ նա կոչ է արել Կոնգրեսի երկու կուսակցություններին համատեղ հետաքննություն անցկացնել։

Զեկույցի համահեղինակները չեն հաստատում, որ ունեն անառարկելի ապացույցներ, նրանց նպատակն է «պատրաստել օրենսդրական պատասխան Չինաստանի գործողություններին»: Հեղինակները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել` կորոնավիրուսի տարածման վաղ փուլերում հակահամաճարակային միջոցառումների համար պատասխանատու ինստիտուտի գիտնականների և Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամների դեմ։

Հուլիսի 31 -ին Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ եթե Վաշինգտոնն իսկապես ցանկանում է հասկանալ կորոնավիրուսի ծագումը, ապա առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները պետք է տվյալներ հրապարակի հիվանդության իր առաջին դեպքերի մասին: Երկրորդ, պետությունները պետք է հրավիրեն ԱՀԿ-ի փորձագետներին` հետաքննություն անցկացնելու Ֆորթ Դեթրիքում և Միացյալ Նահանգներից դուրս գտնվող ավելի քան 200 կենսաբանական լաբորատորիաներում: Երրորդ՝ Միացյալ Նահանգները պետք է ԱՀԿ փորձագետներին հրավիրի Հյուսիսային Կարոլինայի համալսարանում հետազոտություններ անցկացնելու: Ի վերջո, Վաշինգտոնը պետք է հրապարակի տվյալներ 2019 թվականի հոկտեմբերին Ուհանի ռազմական խաղերին մասնակցած ամերիկացի զինվորների առողջական տվյալների և հիվանդությունների վերաբերյալ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն