ԱՄՆ-ի վարչակազմը աջակցում է Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի կազմում ներառվելու համար

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը պատասխանել է հարցին, թե ԱՄՆ-ի վարչակազմը աջակցու՞մ է Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի կազմում ներառվելու համար։

-Այո, մենք աջակցում ենք։ Բայդենի վարչակազմը ջանքեր է գործադրում, որպեսզի ՆԱՏՕ-ի դռները բացվեն այն թեկնածուների համար, որոնք պատրաստ են և ունակ կատարել պարտականությունները,- հայտարարել է Ժան Պիեռը։

Նա հավելել է, որ թեկնածու երկրները պետք է կատարեն պարտավորությունները և պարտականությունները՝ կապված անդամակցության հետ և ներդրումներ ունենան Եվրոատլանտյան տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։

Ավելի վաղ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հունիսյան գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն կդիտարկի` դաշինք մտնելու` Ուկրաինայի ճանապարհային քարտեզը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն