ԱՄՆ-ն անորոշություն է մտցնում Վիեննայի միջուկային բանակցություններում. Իրան

ԱՄՆ իշխանությունները ձգձգում են Իրանի հետ բանակցությունները: Այս մասին Twitter-ում գրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամհանին։

Նրա խոսքով, բանակցություններում իրանական պատվիրակության համար առաջնահերթություն հանդիսացող հարցերն անտեսվում են, ինչը Թեհրանը համարում է «կարմիր գիծ»։

Շուտով համաձայնության գալու համար բոլոր կողմերը պետք է նոր քայլեր ձեռնարկեն, վստահ է Շամհանին։

Առաջին համաձայնագիրը, որը կոչվում է Իրանի միջուկային գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական ​​անդամների (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան), Գերմանիայի և Իրանի միջև։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն