ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի նոր զենքը կարողունակ է ոչնչացնել արբանյակները

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի նոր զենքը կարողունակ է ոչնչացնելու արբանյակները։

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի՝ տիեզերական ոլորտի հրամանատար՝ գենարալ Ջոն Ռեյմոնդը հայտարարել է, որ տիեզերքը դարձել է մարտական գործողությունների վայր, քանի որ Ռուսաստանը և Չինաստանը ստեղծել են զենք, որը կարող է խափանել ամերիկյան արբանյակների աշխատանքը և նույնիսկ՝ ոչնչացնել դրանք։ Գեներալը հավելել է, որ ԱՄՆ-ի տիեզերական ուժերի խնդիրը ոչ թե տիեզերական բախումներին մասնակցությունն է, այլ դրանց կանխումը տիեզերքում,- այս մասին վկայաբերում է The Washington Post հրատարակությունը։

ԱՄՆ-ի զինվորականությունը դեռ մի քանի տարի առաջ զգուշացրել է երկրի ղեկավարությանը, որ ամերիկյան արբանյակները, մասնավորապես՝ գլոբալ դիրքորոշման GPS համակարգերը, որոնք կիրառվում են ոչ միայն ավտոմեքենաների տեղորոշման, այլ նաև գրեթե բացարձակ ճշգրտություն ունեցող զենքի հայտնաբերման համար, խոցելի են Ռուսաստանի և Չինաստանի նոր լազերային զենքից և հրթիռներից։

Դեռևս 2018թ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար Հիզեր Ուիլսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը կարողունակ է ազդելու ամերիկյան արբանյաների վրա՝ ազդանշանները խլացնելու միջոցով, լազերով, կիբեռհարձակումներով, ինչպես նաև կալանիչ արբանյակների և բալլիստիկ հրթիռների միջոցով։

2020 թվականի գարնանը ԱՄՆ-ի միացյալ շտաբի հետախուզական վարչության հաշվետվությունում հաստատվել է, որ 2020թ վերջին Ռուսաստանն իր զինատեսակներում կներառի հակաարբանյակային հրթիռներ և զենքի այլ տեսակներ, որոնք կարող են ոչնչացնել մերձերկրային ցածր ուղեծրի ամերիկյան արբանյակները։

2020թ դեկտեմբերին ԱՄՆ-ի տիեզերական հրամանատարությունը հաստատեց այս տեղեկատվությունը։

Նշենք, որ մեր օրերում հակաարբանյակային բալլիստիկ հրթիռներ ունեն Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը և Հնդկաստանը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն