ԱՄՆ-ն մեծացնում է Կիևին տրվող ռազմական օգնության ծավալները

ԱՄՆ-ի Սենատի՝ արտերկրի գործերով կոմիտեն դիտարկում է Ուկրաինայի հետ անվտանգության ոլորտում օրենքի նախագիծը։ Քննարկվում է նաև մահաբեր զենքի մատակարարման հարցը։Այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը՝ վկայաբերելով Սենատի` արտերկրի հարցերով կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հեռախոսազրույցը։ Մենենդեսը ծանուցել է ռազմական օգնության չափերի ծավալի մեծացման մասին։ Կիևի տեղեկատվությամբ՝ամերիկացի սենատորը մտահոգություն է հայտնել ռուս- ուկրաինական սահմանում իրավիճակի բարդացման առնչությամբ։Իր հերթին՝ Կուլեբան տեղեկացրել է Սև և Ազովի ծովերում իրավիճակի բարդության մասին։Ավելի վաղ այդ մասին տեղեկացրել է The Wall Street Journal հրատարակությունը և նշել, որ այդ միջոցառումները դեռևս չի հաստատել ԱՄՆ-Ի նախագահ Ջո Բայդենը։Հրատարակության վկայությամբ՝ այդ մատակարարումների մեջ կարող են ներառվել հակատանկային, հականավային և հակաօդային համակարգեր։ Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն