ԱՄՆ-ում ժանտախտի բռնկումից 10-ամյա աղջիկ է մահացել

Ժանտախտը կարանտինային վարակների խմբին պատկանող բնական — օջախային սուր վարակիչ հիվանդություն է: Հիվանդությունը տարածվում է լվերի միջոցով։ Դեռևս 1347թ․-ից այս հիվանդության հարուցիչը կիրառվում է որպես կենսաբանական զենք։ Այն ավերեց Եվրոպան, Ասիան և Հյուսիսային Աֆրիկան։ Այդ ժամանակ մահացավ Եվրոպայի բնակչության կեսը։

Ամերիկյան Կոլորադո նահանգում տասնամյա աղջնակ է մահացել` ժանտախտի հետևանքով առաջացած բարդություններից` հայտնում է WGN9-ը։

Տեղի առողջապահության և շրջակա միջավայրի վարչությունը դեպքից հետո լաբորատոր ստուգումներ է անցկացրել և նահանգի 6 շրջաններում կենդանիների և լվերի մոտ հաստատվել է ժանտախտ։ Ինչպես նշում են մասնագետները` հիվանդության հարուցիչը  Yersinia pestis-ն է, այն մադուն է փոխանցվում վարակված լվերի կծելու կամ վարակված կենդանու հետ շփելու արդյունքում։

Եթե ժանտախտն ախտորոշվում է հիվանդության վաղ փուլում, ապա այն ենթակա է բուժման։ Ախտանիշներն են` մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը և լիմֆատիկ հանգույցների մեծացումը։ Ժանտախտի հարուցիչն արտազատում է մի շարք թույներ։ Հարուցիչը տարածվում է ավշային անոթներով` ախտահարելով ավշային հանգույցները և առաջացնելով սուր լիմֆադենիտ։ Մեծացած ավշային հանգույցները ձևավորում են բուբոններ։ Երբ ավշային հանգույցը քայքայվում է, վարակն անցնում է արյուն, բերելով երկրորդային սեպտիցեմիկ (արյան վարակ) ժանտախտի, իսկ շնչառական համակարգի վրա տարածվելով` առաջացնում է երկրորդային թոքային ժանտախտ։

Բժիշկները խորհուրդ են տալիս ախտահանել բնակելի տարածքը, որպեսզի միջատները սննդից օգտվելու հնարավորություն չունենան, պայքարել կռծողների դեմ, չդիպչել հիվանդ կամ սատկած կենդանիներին: Եթե ընտանի կենդանիների մոտ ժանտախտի կասկած կա՝ հրատապ անհրաժեշտ է դիմել կենդանաբույժին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վորոնեժի շրջանում խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկում է եղել:

2021 թվականի հունիսի 22-ին Independent-ը հայտնել է` հաշվի առնելով այն փաստը, որ հազարավոր մկներ հեղեղել են Ավստրալիայի բանտը, Քրեակատարողական վարչությունը որոշում է կայացրել շտապ տարհանել բոլոր բանտարկյալներին և անձնակազմին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն