Անահիտ Ավանեսյանը հայտնում է պատվաստանյութից մահվան դեպքի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Մենք մի դեպք ունենք, երբ 80 անց մի քաղաքացի, ով պատվաստված է եղել, բայց մահացել է. Անահիտ Ավանեսյան

Այս համավարակի դեմ հիմնական գործիքը պատվաստումներն են` «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ներկայումս մահճակալների 90%-ը զբաղեցված է։ Մենք ունենք սահմանափակ թվով մասնագետներ և ունենք այլ հիվանդություններ։ Եթե մեր ամբողջ ուժերը տրամադրում ենք կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին, ապա, ինչ-որ մի տեղ, բուժօգնությունից զրկվում են այլ հիվանդներ»,- ասել է Ավանեսյանը։ «Առաջիկա սահմանափակումների ընդունմամբ մենք պետք է պատվաստումների տեմպն ավելի արագացնենք և լրացնենք այն բացը, որը մենք ունենք»։

Հարցին, թե ՀՀ-ում պատվաստված քաղաքացու մահ եղե՞լ է` Ավանեսյանն արձագանքեց․

«Մենք մի դեպք ունենք, էսպես 80-ն անց տարիքով քաղաքացու, որ մահ է գրանցվել պատվաստումից հետո, բայց այդ քաղաքացին ունեցել է շատ այլ ուղեկցող հիվանդություններ։ Եվ նորից եմ կրկնում` բացառել այդպիսի դեպքերը չի կարելի և հնարավոր չի»։

Ամբողջական հարցազրույցը` ստորև («Հեռանկար»)

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն