Անահիտն ընդդեմ Ավանեսյանի. «ոխերիմ թշնամիների մենամարտը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրությունը տարակուսած է։ Առողջապահության նախարարի երբեմնի հայտարարությունները «բախվելով ժայռերին» փշուր-փշուր են լինում։

Մի օր Ավանեսյանը մի բան է ասում, հաջորդ օրը մեկ այլ բան։ Նրա կենսագործունեությունը դժվարանում է նաև այն պատճառով, որ մասնագիտությամբ բժիշկ չէ և պրոֆեսիոնալների բերած փաստարկներին դիմակայել չի կարողանում։ Դրա վառ օրինակը ԱԺ քննարկումից «փախուստն էր», որից հետո սկսվեց հղիների պատվաստման լոբբինգը։

Բայց առավել մեծ կասկած է հարուցում Ավանեսյանի «կռիվը ինքն իր դեմ»։ Օրինակ, ամիսներ առաջ տիկին Ավանեսյանը պնդում էր, թե պատվաստված քաղաքացիները չեն հիվանդանում, այնուհետև ստիպված եղավ խոստովանել, որ լավ էլ հիվանդանում են։ Բայց այստեղ առաջ եկավ մեկ այլ թեզ. Ավանեսյանը հանրությանը սկսեց բացատրել, թե պատվաստվածները հիվանդանում են, բայց ծանր չեն հիվանդանում, չեն ընկնում վերակենդանացման բաժանմունքներ։

Երեկ Կառավարության նիստի ժամանակ, Անահիտ Ավանեսյանը հերթական անգամ հերքեց իր ասածը` ներկայացնելով թվեր։

Ցավալի է պատկերացնել, որ «պատվաստանյութերից մարդիկ չեն մահանում» թեզը մի օր նույնպես կհերքվի տիկին Ավանեսյանի կողմից։

Այսքանից հետո ուզում եք որ ձեզ հավատա՞ն։ Չեն հավատալու, քանի-որ դուք ինքներդ ձեր ասածին չեք հավատում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն