Անձին առանց իր համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելու համար ազատազրկում է սպասվում

Անձին առանց իր համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելու համար Քրեական օրենսգրքի համաձայն պատիժ է սահմանված։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ 127-րդ հոդվածի համաձայն, Անձին՝ առանց իր ազատ կամաարտահայտության և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելը՝ պատժվում է տուգանքով՝ 200․000-400․000 դրամի՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Նույն արարքը, որը կատարվել է՝

1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ,

2) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Օրենսգրքի 127․1 հոդվածով էլ սահմանված են եվգենիկական փորձեր իրականացնելու համար պատիժները։

1. Եվգենիկական փորձերը` մարդու լավասերմանը (սելեկցիային) ուղղված ցանկացած գործողություն կատարելը` պատժվում է ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ կամ

2) անչափահասի նկատմամբ կամ

3) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ 5-8 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Նույն արարքը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

 

 

Թողնել մեկնաբանություն