Անհապաղ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և ներկայացված քարտեզին համահունչ փոփոխել ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքը. Արտակ Գալստյան

«Հայոց Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Պատիվ Ունեմ» և «Հայաստան» դաշինքի պատգամավորնե՛ր, եթե սա չանեք, հավասարազոր պատասխանատու եք հայրենիքի վաճառքի համար։

Սա Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության քարտեզն է՝ ԽՍՀՄ ստեղծման ժամանակ: Ինչպես տեսնում ենք չկա հարևան հանրապետության տարածքով անցնող մայրուղու մի մասը, Արծվաշենը անկլավ չէ, այլ անմիջական կապ ունի Հայաստանի հետ: Հայկական ԽՍՀ-ն անմիջական կապ ունի անգամ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հետ:
Երեկ վարչապետի աթոռը զբաղեցնող՝ «Սյունյաց Ողջույնը»ԱԺ-ում հայտարարեց, որ Ադրբեջանը փակել է այն ճանապարհները, որոնք որ ԽՍՀՄ ստեղծման քարտեզով գտնվում են իրենց տարածքում, այլ կերպ ասած հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհի փակված հատվածը մի դժգույն ադրբեջանական տարածք է:
Ավելին, վարչապետի աթոռը զբաղեցնող «Սյունյաց Ողջույնն» իր պնդումը հիմնավորեց Սերժ Սարգսյանի օրոք ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով` դրանով իսկ երկիր հանձնելու պատասխանատվությունը դնելով նախկին իշխանությունների ուսերին:
Ելնելով վերոգրյալից ԱԺ-ում գտնվող նախկին իշխանությունների ներկայացուցիչներին առաջարկում եմ`
Անհապաղ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և ներկայացված քարտեզին համահունչ փոփոխել ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքը:
Եթե վարչապետի աթոռը զբաղեցնող «Սյունյաց Ողջույնի» կուսակցության պատգամավորները դեմ կքվեարկեն, ապա կարձանագրենք, որ նրանք վաճառում են ՀՀ-ն, թուրք են ու կապիտուլյանտ:
Եթե ԱԺ-ում գտնվող «Պատիվ Ունեմ» և «Հայաստան» դաշինքի պատգամավորները հանդես չեն գա ներկայացված քարտեզին համահունչ ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքը փոփոխելու նախաձեռնությամբ, ապա կարձանագրենք, որ իրենք նույնպես, վարչապետի աթոռը զբաղեցնող «Սյունյաց Ողջույնի» կուսակցության պատգամավորների պես վաճառում են ՀՀ-ն, թուրք են ու կապիտուլյանտ և այդ մասին «Հայոց Հայրենիք» կուսակցությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:
Հ.Գ.
Խոսքս ուղղում եմ ՀՀ-ն վաճառող, թուրք ու կապիտուլյանտ պատգամավորներին: Պարոնա՛յք, դուք պահեստային կյանք չունեք, այն միակն է, հիշեք դրա մասին, երբ վաճառում եք նախնիների ժառանգությունը:
Արտակ Գալստյան
«Հայոց Հայրենիք»
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն