Առանց ռուսական գազի Գերմանիայում գործարաններ կփակվեն. գերմանական պարբերական

Ռուսաստանի գազից հրաժարվելը սպառնում է գերմանական գործարանների փակմամբ, աշխատատեղերի կտրուկ նվազեցմամբ և վառելիքի պակասով,  կանխատեսում է Das Erste պարբերականը:

Ըստ նյութի հեղինակ Վերա Վոլֆսկկամպֆի՝ Եվրոպան առանց մեծ ծախսերի չի կարողանա հրաժարվել ռուսական հումքից, որը կազմում է մայրցամաքի ողջ սպառման 40 տոկոսը։ Գերմանիայի իշխանությունները, ռուսական էներգակիրների մատակարարումից հրաժարվելու դեպքում պետք է սկսեն վառելիքի այլընտրանքներ փնտրել, ինչը շատ ժամանակ կխլի։

Տնտեսագետ Գեորգ Զախմանի կարծիքով՝ Նորվեգիայից, Հյուսիսային Աֆրիկայից, ԱՄՆ-ից և Կատարից բնական գազի մատակարարումները կարող են լրացնել Գերմանիայի գազի կարիքների միայն կեսը, և դա ներկայումս անհնար է անել։ Բանն այն է, որ Գերմանիայում հեղուկ վառելիքի ընդունման տերմինալներ չկան, իսկ դրանց կառուցումը կտևի երեք տարի։

Միևնույն ժամանակ բիզնեսի համար ամենադժվար ժամանակն է լինելու, քանի որ բնական գազն անհրաժեշտ է պարարտանյութերի արտադրության համար, մետալուրգիայում և քիմիական արդյունաբերության մեջ։ Զախմանի խոսքով՝ այդ ձեռնարկություններից մի քանիսը կտեղափոխվեն Գերմանիայից, իսկ նավթն ու ածուխը կարող են դառնալ գազի ժամանակավոր այլընտրանք։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիան կարող է հրաժարվել ռուսական ածուխի ու նավթի մատակարարումից մեկ տարվա ընթացքում և գրեթե անկախանալ Ռուսաստանի Դաշնությունից։ Սակայն, ինչպես ասել է Գերմանիայի տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը, այս պահին երկիրը ռուսական գազից հրաժարվելու հնարավորություն չունի, քանի որ Գերմանիան չունի հեղուկ բնական գազ ստանալու սեփական աղբյուրներ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն