Առավոտը 300.000 դրամի չափով բարի չէր կառավարության ու ոստիկանության համար. Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Առավոտը 300.000 դրամի չափով բարի չէր կառավարության ու ոստիկանության համար.
17.10.2020թ ՀՀ ոստիկանությունը քաղաքացի Արթուր Ալեքսանյանի նկատմամբ 300.000 դրամի չափով տուգանք նշանակելու մասին որոշում էր կայացրել կառավարության կողմից կարծիքի արտահայտման ազատությունը ապօրինի սահմանափակումը ենթադրաբար խախտելու հիմքով:
Իսկ արդեն երեկ ՀՀ վարչական դատարանը ՎԴ/8648/05/20 գործով Իմ կողմից կազմված վիճարկման հայցի հիման վրա բավարարել է քաղաքացի Արթուր Ալեքսանյանի (Артур Алексанян) պահանջը և անվավեր է ճանաչել պատերազմի ժամանակ օկուպացիոն ռեժիմին քննադատելու համար ոստիկանության կողմից նրա նկատմամբ վերոնշյալ 17.10.2020 կայացված 300000 ՀՀ դրամ տուգանք նշանակելու մասին թիվ 5611 որոշումը»:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն