Արցախի սրտում տարօրինակ արձան է տեղադրվել. ի՞նչ է դա (նկարներ և տեսանյութ)

Արցախի խորհրդանիշ հանդիսացող Տատիկ-Պապիկի արձանի հարևանությամբ արցախցիների համար անհասկանալի պայմաններում տեղադրվել է «Արցախի բանալի» կոչվող հուշարձանը։

Հուշարձանի լուսանկարները հայտնվեցին համացանցում և մեծ աղմուկ բարձրացրեցին։

Արցախի բնակիչները «Փաստարկ» լրատվականին հայտնեցին, որ Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, թե տեղյակ չեն` ինչպես է հուշարձանը հայտնվել Արցախում։

Մեր աղբյուրները փոխանցեցին արձանի նկարահանման տեսանյութեր։

Արձանի պատվանդանի կողմին գրված են` Հայոց այբուբենը` գրաբար և ժամանակակից, «Արցախի բանալի» և «Հուռութք»: Վերջինս նշանակում է` կախարդանք, հմայիլ, թալիսման։

Արձանի վերևի մասի` բանալու բռնակի վրա պատկերված է 9 թևանի աստղը, ինչը համարվում է սլավոնական խորհրդանիշ, որը հետագայում դարձվել է մասսոնական աստղ։

Շեշտենք, որ արձանի վրա չկա Արցախը խորհրդանշող որևէ խորհրդանիշ, ինչը և հայերիս մոտ առաջացրել է արդարացի զայրույթ։

 

 

Սակայն, ամենատարօրինակը, որ վրիպել է շատերի աչքից, այն հանգամանքն է, որ հուշարձանը տեղադրվել է 2021 թվականի ապրիլի 22-ին` Հայոց Մեծ Եղեռնի հիշատակման օրվանից երկու օր առաջ։

Իսկ թե ով է արձանի հեղինակը, առայժմ ոչ ոք չգիտի։

 

 

 

 

 

Մանրամասն` տեսանյութում.

«Փաստարկ» լրատվականը հաջորդիվ կներկայացնի այս արձանի վրա տեղադրված խորհրդանիշների բացատրությունը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն