«Արցախյան վերջին պատերազմում եղել են ցեղասպանության տարրեր». Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն

«Այո, արցախյան վեջին պատերազմի ընթացքում ադրբեջանի կողմից եղել են ցեղասպանության տարրեր,-  ՀՑԹԻ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը` պատասխանելով «Փաստարկ» լրատվականի հարցին, թե վերջինիս, որպես ՀՑԹԻ-ի տնօրենի գնահատմամաբ,  արդյո՞ք արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ընթացքում թշնամու կողմից կիրառված ցեղասպանական տարրեր եղել են։ Այնուհետև Հարություն Մարությանը մանրամասնում է,- ավելի կոնկրետ՝ ցեղասպանական տարրեր կարելի է որակել խաղաղ բնակիչների նկատամամբ գործադրված բռնությունները, ռմբահարումները, որոնք ուղղված էին խաղաղ բնակչության դեմ, ինչպես նաև՝ Արցախի բնակիչների արտաքսումը՝ տարհանումը սեփական բնակավայրերից։ Այսինքն, կյանքին սպառնացող վտանգներով պայմանավորված, մարդիկ ստիպված լքում էին իրենց բնակավայրերը։ Սրանք ցեղասպանագիտական տարրեր են»,- ասել է Հարություն Մարությանը։

Մանրամասները ՝ տեսանյութում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն