Արդյո՞ք հայերը դադարել են ընկալել պարզ ճշմարտություններ. քաղաքագիտության դոկտոր

Քաղաքագիտության դոկտոր Ալեքսեյ Մարտինովն իր կարծիքն է արտահայտել վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում կիրառված ուրագի և հանրությանն ուղղված սպառնալիքների վերաբերյալ.
«Երբ ինձ ասացին, որ Փաշինյանը մուրճ է հետը տանում իր քարոզարշավին և սպառնում մարդկանց` սկզբում չահավատացի։ Մտածեցի` չափազանցնում են։ Հետո դիտեցի տեսանյութը և համոզվեցի, որ այդպես է։
Ինձ մոտ պարզ հարց առաջացավ` ո՞ր երկրում նման հոգեվիճակով մեկին կընտրեին ղեկավար, ո՞ր պատերազմական երկրում նման մեկին կթողնեին լիներ գերագույն գլխավոր հրամանատար։
Արդյո՞ք հայերը դադարել են ընկալել պարզ ճշմարտություններ։
Ուրիշ երկրում նման մարդու նույնիսկ մի քանի կիլոմետր հեռավորության վրա պետական հիմնարկի շենքին մոտ չէին թողնի, ուր մնաց վստահեին վարչապետի պաշտոնը։
Եւ չպետք է մոռանալ, որ հայ ազգի նկատմամբ այս ամբողջ ֆարսն և ծաղրանքը հովանավորվում է ԱՄՆ-ի և սորոսական կազմակերպությունների կողմից»։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն