Արգելում եմ իմ անունից որևէ հայտարարություն անել. Մետաքսե Հակոբյան

Արցախում հայը միայն մի երազանք ուներ՝ միանալ մայր Հայաստանին, ապրել ու արարել արժանապատիվ խաղաղության մեջ: Աշխարհը շատ համարեց ու լուռ համաձայնությամբ աջակցեց, որ ադրբեջանն ու թուրքիան սպանեն հային ու խլեն նրա Հայրենիքը: Այդ դաժանության մեջ 18-20 տարեկան զինվորն ու հայը չընկրկեցին, անհավասար պայքարում զոհվեցին հանուն Հայրենիքի, սերունդների ու արժանապատվության: Այսօր, երբ Արևմուտքը փորձում է թուլացնել մեր միակ իրական դաշնակցին, որի շնորհիվ Արցախի մի պատառիկին կառչած Հայն ապրում է Հայրենիքն ամբողջական տեսնելու երազանքով և իր իսկ ապրելով հաստատում, Հայաստանում շարունակում են աճել ու բազմանալ իշխանական արևմտամետ ուժերը:

ՀՀ-ի ԱԺ իշխանական թևն ընտրեց հնագույն արևմտամետ նախագահ, իսկ Արցախի Հանրապետության նախագահը վայրկյան անգամ չկորցրեց Արցախի ժողովրդի անունից շնորհավորել ՀՀ նորընտիր նախագահին (տեքստն էլ երևի նախապես գրվել էր): Ես, որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, չեմ միանում Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan-ի շնորհավորանքին և որպես Արցախի Հանրապետության ժողովրդի մասնիկ, արգելում եմ իմ անունից որևէ հայտարարություն անել, կանխավ ինձ հետ չհամաձայնեցնելով:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն