Արիզոնան առաջին հայցն է ներկայացրել Բայդենի` պատվաստման պարտադրանքի դեմ

Երեքշաբթի օրը Արիզոնան դատի տվեց դաշնային կառավարությանը ՝ նախագահ Ջո Բայդենի ավերիչ հրամանի պատճառով, որը նախատեսում է համատարած ու պարտադիր պատվաստել դաշնային աշխատակիցներին և կապալառուներին, ինչպես նաև` տուգանել այն ձեռնարկություններին, որոնք չեն կիրառում խիստ սահմանափակումներ չպատվաստված աշխատողների համար:

Արիզոնայի գլխավոր դատախազ Մարկ Բրնովիչի հայցը առաջինն է բազմաթիվ հայցերից, որոնք ակնկալվում են, որ կհարվածեն Բայդենի վարչակազմին ՝ կապված Բայդենի ՝ COVID-19-ի դեմ պայքարի ծրագրի հետ:

«Դաշնային կառավարությունը չի կարող ստիպել մարդկանց ստանալ COVID-19 պատվաստանյութը:  Բայդենի վարչակազմը հերթական անգամ արհամարհում է մեր օրենքներն ու նախադեպերը ՝ արմատական օրակարգն առաջ մղելու համար», — ասվում է Բրնովիչի հայտարարության մեջ:

«Մեր Սահմանադրության համաձայն, նախագահը թագավոր չէ, որը կարող է միակողմանիորեն իրականացնել այս կարգի անսանձ իշխանություն: Նույնիսկ Ջորջ III-ը չէր էլ երազի, որ միայն թագավորական հրամանով կարող էր նման քաղաքականություն կիրառել», — ավելացրեց Բրնովիչը:

Բրնովիչի հայցում նշվում է, որ «Բայդենի պատվաստման պարտադրանքը խախտում է հավասար իրավունքները ՝ ԱՄՆ օրինական քաղաքացիների փոխարեն արտոնություն տալով անօրինական երկիր անցած միգրանտներին: Բայդենի վարչակազմը թույլ է տալիս միգրանտներին հրաժարվել պատվաստանյութից ՝ պաշտպանելով նրանց ազատությունն ու մարմնական ինքնավարությունն ավելի, քան ամերիկյան քաղաքացիներինը», — ասվում է Արիզոնայի գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրության մեջ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն