Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անվանել է COVID-19-ի այն տարբերակը, որը մի քանի ամիս կգերակայի աշխարհում

Aռաջիկա ամիսների ընթացքում կորոնավիրուսի «դելտա» շտամը կգերակայի աշխարհում։ Այդ մասին տեղեկացրել են Հիվանդության կանխարգելման և վերահսկողության եվրոպական կենտրոնը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` համատեղ մամուլի ասուլիսում։

«Ելնելով ընթացիկ միտումներից ՝ «դելտա» շտամն առաջիկա ամիսներին կդառնա աշխարհում գերակա։ Այն արդեն հայտնաբերվել է եվրոպական գրեթե բոլոր երկրներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայն համատեղ ուսունասիրության տվյալների՝ «դելտան» շարունակելու է տարածվել՝ նեղելով մյուս շտամների շրջանառությունը, եթե իհարկե ի հայտ չգա առավել վարակիչ մեկ այլ շտամ։

«Գամմա» և «դելտա» շտամները դասվել են «մտահոգություն առաջացնող» վիրուսների շարքին, քանի որ դրանք ավելի վարակիչ են և հեշտ են տարածվում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն