Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դատապարտում է հարուստ երկրներին՝ կրկնակի պատվաստման նպատակով պատվաստանյութ գնելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը կրկնակի պատվաստվելու նպատակով հավելյալ պատվաստանյութերի գնումը դատապարտելի է համարում։ Համապատասխան հայտարարությունը նա արել է հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոքով՝ աղքատ երկրներին չի բավարարում պատվաստանյութերի քանակը, միևնույն ժամանակ՝ հարուստ երկրներն իրենց քաղաքացիների համար երրորդ չափաբաժինն են գնում։

— Որոշ երկրներ և տարածաշրջաններ պատվիրում են միլիոնավոր հավելյալ չափաբաժիններ, իսկ մյուսները միջոցներ չունեն առողջապահության ոլորտի աշխատողներին և առավել խոցելի խմբերի մարդկանց պատվաստելու համար,- ընդգծել է Գեբրեյեսուսը։ Նա հավելել է, որ Pfizer и Moderna ընկերությունները չպետք է առավելություն տան այն երկրներին, որոնք հավելյալ չափաբաժիններ են պատվիրում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն