Առողջապահության նախարարի հերթական ՀՐԱՄԱՆԸ. Ինչ խնդիր ունի այն ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ հետ

Թեև առողջապահության նախարարը հանրության ողջ ուշադրությունը կենտրոնացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների վրա և, ինչպես «Փաստարկ» լրատվականի աղբյուրներն են փոխանցում, ընկել է բուժաշխատողների հետևից, այնուամենայնիվ չի՛ մոռանում հրամաններ ստորագրել։

Այսպես. 2021 թվականի ապրիլի 26-ին տիկին Ավանեսյանը ստորագրել է 23-Ն ՀՐԱՄԱՆԸ` ԱՆՁԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԴՈՆՈՐ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԳՐԱՎՈՐ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ:

Հրամանում մասնավորապես ասվում է.

1. Սույն կարգով կարգավորվում են կենդանության օրոք անձի՝ իր մահից հետո որպես օրգանների և (կամ) հյուսվածքների դիակային դոնոր (այսուհետ` դիակային դոնոր) հանդես գալու գրավոր ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ներկայացման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի 420-Ն որոշմամբ սահմանված կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող ընտանեկան բժշկի կամ տեղամասային թերապևտի (այսուհետ` բժիշկ) մոտ գրանցվելիս կամ հերթական այցի ժամանակ, ՔԱՂԱՔԱՑԻՆ ԾԱՆՈՒՑՎՈՒՄ Է ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԳՐԱՎՈՐ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ինչի մասին գրառում է կատարվում քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում:

3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով ծանուցվելուց և քաղաքացու կողմից դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու որոշում կայացնելուց հետո, ԲԺԻՇԿԸ քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում ԿԱՏԱՐՈՒՄ Է ԳՐԱՌՈՒՄ` դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության վերաբերյալ, որը ստորագրվում է քաղաքացու կողմից։

4. Բժիշկը ԷԼԵԿՏՐՈՆԱՅՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄ անձի՝ որպես դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու մասին տեղեկությունը:

5. Անձը դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու մասին իր որոշումը կարող է փոխել բժշկի մոտ առանց սահմանափակումների:

Նշենք նաև, որ դեռևս 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՈՐՈՇՄԱՄԲ ՀՀ Սահմանադրական Դատարանը դոնորության այսպիսի ընթացակարգը համարել է ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ։

Կարող ենք փաստել նաև, որ Հայաստանի պոլիկլինիկաներում տիկին նախարարի հրամանը «գցել են ձախ ականջի հետև» և չեն կատարում` պոլիկլինիկա այցելող քաղաքացիներին չեն իրազեկում իրենց այս իրավունքի մասին։

Հրամանում առկա է նաև խնդիր քրեական օրենսգրքի հետ, քանի-որ բժշկի կողմից անձի բժշկական գաղտնիքը հասանելի է դարձվում երրորդ անձանց համար։

Հույս ենք հայտնում, որ մի օր մասնագիտությամբ իրավաբան առողջապահության նախարարը կկազմակերպի ասուլիս` «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԶԱՏ ԱՇԽԱՐՀ ԷԼ ԿԱ» խորագրով ու կմեկնաբանի թե ինչու է մինչև հիմա այս ամենի մասին լռում և թե ինչու է մեկ հրամանով խախտել մի շարք իրավակարգավորումներ (այդ թվում նաև Սահմանադրական Դատարանի Որոշումը)։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն