Առողջապահության նախարարի հրամանը ստորադասվում է Աշխատանքային օրենսգրքին. փաստաբան

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 1-ից գրանցված աշխատողների մեծ մասը պետք է պատվաստված լինի կամ 14 օրը լրանալուն պես ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնի: Որքանո՞վ է այն օրինական, երբ քաղաքացիներին ներկայացվում է միայն երկու պարտադիր պայման և հնարավորություն է տրվում ընտրել երկու պարտադիրներից մեկը: «Փաստարկ» լրատվականի հարցերին պատասխանում է փաստաբան Մուշեղ Առաքելյանը:

Առողջապահության նախարարությունը աշխատողների և գործատուների համար առաջարկում է 2 հնարավոր պարտադիր բաղադրիչ՝ կա՛մ պատվաստում, կա՛մ ՊՇՌ թեստ: Այստեղ ազատ ընտրության իրավունքի խախտում տեսնո՞ւմ եք:

— Որոշումը կայացվել է քաղաքաիների ազատ կամքի ընտրության հիմքով: Եթե երկու բաղադիրչներից մեկն այնուամենայնիվ պարտադիր է՝ կարծում եմ դա խախտում է քաղաքացիների իրավունքները:

— Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի հիման վրա է հնարավոր աշխատանքից հեռացնել աշխատակցին, եթե նա հրաժարվում է և՛ պատվաստվելուց, և՛ 14 օրը լրանալուն պես ՊՇՌ թեստ հանձնելուց:

— Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը հստակ սահմանում է այն պայմանները, թե երբ գործատուն կարող է աշխատակցին ազատել աշխատանքից: Նշեմ, որ դրանց մեջ Ձեր կողմից բարձրացված պայմանները նշված չեն: Ըստ առողջապահության նախարարության թեժ գծից ստացված տեղկությունների՝ շեշտում են առողջապահության նախարարի 17-Ն, 65-Ն հրամանները, որով սահմանվել է պարտադիր պատվաստումը կամ ՊՇՌ թեստի 14 օրը լրանալուն պես բացասական պատասխան ներկայացնելը:

Եթե աշխատանքային օրենսգրքով կամ հանրային ծառայության մասին օրենքով այլ բան է նախատեսվում, ապա նախարարի հրամանը ստորադասվում է այդ օրենքին և գործատուն ամեն դեպքում իրավունք չունի աշխատակցին ազատել աշխատանքից:

— ԱՆ նոր նախագծով հոկտեմբերի 1-ից բոլոր տնտեսվարողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն ՊՇՌ թեստ կամ պատվաստման անձնագիր: Խնդրում եմ սահմանել, ով է համարվում տնտեսվարող:

— Տնտեսվարող տերմինն օգտագործելով ԱՆ-ն ի նկատի ունի բոլոր այն խմբերին, ում ներառել է իր նախագծում, այդ տեմինը նախարարությունը չի պարզաբանել: Հոկտեմբերի 1-ից պետք է պատվաստված լինեն կամ 14 օրը լրանալուն պես ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն հետևյալ խմբերի կազմակերպությունների աշխատակիցները՝

  • պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների,
  • փակ արտադրական տարածքների,
  • գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,
  • շինարարական հրապարակների,
  • մեծածախ և մանրածախ առևտրի իրականացման վայրերի,
  • հանրային սննդի օբյեկտների,
  • հյուրանոցային տնտեսության օբյեկտների,
  • բուժհաստատությունների,
  • դեղատների,
  • սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,
  • մարզադպրոցների,
  • վարսավիրանոցների, գեղեցկության սրահների
  • հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի,
  • նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպությունների,
  • հանրակրթական ուսումնական հաստատությունների,
  • նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունների,
  • գրադարանների, թանգարանների, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային կազմակերպությունների,
  • լրատվամիջոցների
  • ցամաքային ուղևորատար տրանսպորտի,
  • օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների,
  • սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների։

— Գործատուն օրինական ո՞ր կարգավորմամբ է իր աշխատակցից պահանջելու ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման անձնագիր:

— Գործատուն կարող է պատճառաբանել միայն ԱՆ 17-Ն և 65- Ն հրամանները, ինչը ստորադասվում է օրենքին:

— Աշխատանքային օրենսգիրքը սովորաբար մինչ աշխատանքից հեռացնելը սահմանում է ավելի մեղմ պատիժ՝ օրինակ նկատողություն և այլն: Այս դեքում միանգամից լուծարվելո՞ւ է պայմագիրը:

— Քանի որ օրենքով աշխատանքից ազատելու հիմքերը բացակայում են, հետևաբար օրենքով նկատողություն անել հնարավոր չէ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն